Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը ավելի քան 1,5 միլիարդ մարդ կունենա լսողության խնդիր, որոնցից շուրջ 11%-ը՝ երեխաներ։ 2050 թվականին այս մտահոգիչ ցուցանիշը կարող է կրկնապատկվել։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ՔԿԱ կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գարեգին Միրաքյանը Առաջին ալիքի «Լուրեր» ծրագրի հետ զրույցում կարևորել է լսողության կորստի վաղ հայտնաբերումը և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը։
Լսողության խնդիրները կարող են առաջանալ միջին և արտաքին ականջի հիվանդությունների, սխալ խնամքի, ինչպես նաև արտաքին վնասակար ազդեցությունների հետևանքով։
Բժիշկ Միրաքյանը անդրադարձել է լսողական խնդիրների հիմնական պատճառներին, այդ թվում՝ ականջների ճիշտ մաքրմանը և ականջակալների անվտանգ օգտագործմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
.png)